Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:57 21-06-2021

Հրդեհ Գյումրի քաղաքում․ ԱԻՆ

Հունիսի 21-ին՝ ժամը 14։09-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ․ Դեմիրճյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են մեկ կտուրի տակ գտնվող չորս ավտոտնակներից երկուսը և հարակից խոհանոցը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 15:42-ին: Այրվել են առաջին ավտոտնակը (մոտ 30 քմ)՝ գույքով, երկրորդ ավտոտնակի տանիքը (մոտ 10 քմ) և հարակից խոհանոցի տանիքը (մոտ 20 քմ)։

Ամենից շատ դիտված