Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:47 21-06-2021

Ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են. Նաիրա Զոհրաբյանը զրուցել է Սամեդ Սեիդովի հետ

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի զրույցը չստացվեց

Քիչ առաջ Ստրասբուրգում, Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։

Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որևէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են։ Սեիդովը պնդում էր, որ բոլոր ռազմագերիներին իրենք վերադարձրել են։

Փորձեցի վերջինիս բացատրել, որ ինքը հրաշալի հասկանում է, որ տղաները որևէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ ու նրանք օր առաջ պիտի վերադարձվեն Հայաստանին, սակայն վերջինս սկսեց արտաբերել ադրբեջանական ագիտպրոպի բոլոր հիմարագույն թեզերը։

Ի դեպ, Սամեդ Սեիդովը նաև հայտարարեց, որ իրենց հանձնված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Իմ դիտարկմանը, որ Հայաստանն առանց որևէ նախապայմանի ազատ արձակեց մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել, դրան էլ Սամեդը գրպանում դրված պատասխան ուներ, թե չկա որևէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։

Սեիդովը որևէ բացատրություն չուներ նաեւ, թե ինչո՞ւ են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

Փաստորեն, Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։
Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորութունների կասեցում եւ Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում, ինչի մասին ես խոսելու եմ այստեղ՝ այսօր ու վաղը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին