Ավելին 5 տարի առաջ - 18:58 20-06-2021

Իրաքի արևմուտքում ամերիկյան ռազմաբազա է հրթիռակոծվել․ Al Arabya

Իրաքի Այն-ալ-Ասադ ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի կողմից: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ առնվազն երկու հրթիռ է արձակվել Այն-Ալ-Ասադի ուղղությամբ, որը գտնվում է Իրաքի Անբար նահանգում: Էլ-Բաղդադիի շրջանը, որի տարածքում գտնվում է ռազմաբազան, ամբողջությամբ շրջափակված է անվտանգության ուժերի կողմից:

Տեղի անվտանգության ուժերի ներկայացուցիչը իրաքյան Alsumaria հեռուստաընկերությանը հայտնել է, որ մեկ հրթիռ է արձակվել բազայի ուղղությամբ, որը պայթել է ռազմական օբյեկտի մոտ: Նա հավելել է, որ բազայի ռազմական կամ սպասարկող անձնակազմի շրջանում զոհեր չկան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում