Արտաքին 5 տարի առաջ - 14:07 20-06-2021

Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հունիսի 20-ին կվերադառնա ԱՄՆ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կիրակի՝ հունիսի 20-ին, կմեկնի Վաշինգտոն: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

«Դեսպանը կմեկնի Միացյալ Նահանգներ կիրակի, և երկուշաբթի առավոտյան՝ հունիսի 21-ին, նա արդեն կլինի իր աշխատավայրում», - հաղորդել է աղբյուրը:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվել էին Բայդենի հարցազրույցից հետո, երբ վերջինս ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի «վճարել»՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար:

Դրանից հետո ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել էր խորհրդակցությունների Մոսկվա, որտեղ նա գտնվում էր մարտի 21-ից: ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն էլ ապրիլի 22-ին մեկնել է Վաշինգտոն՝ խորհրդակցությունների:

Չորեքշաբթի օրը Ժնևում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին Պուտինը և Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վիճակը և հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցեր, ներառյալ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում փոխգործակցությունը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: Արդյունքում հայտարարվել է դեսպաններին մայրաքաղաքներ վերադարձնելու մտադրության մասին:

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում