Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:20 19-06-2021

Վաղը՝ հունիսի 20-ին, գնալ ընտրական տեղամաս և քվեարկել. Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթեր է մտել և բոլորին կոչ արել վաղը գնալ ընտրության:

«Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտեց: Ուզում եմ ընդգծել, որ ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանում ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ, որը պետք է իրացվի ընտրատեղամաս գնալով ու քվեարկելով: Մենք տեսնում ենք, որ ընտրությունների արդյունքների վրա ազդելու որոշակի փորձեր են արվում, բայց դա չի ստացվելու, քանի որ մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողի վրա ապօրինի ազդլելու բոլոր փորձերի վրա: Այս գործընթացքը շարունակական է լինելու: Վստահ եմ, որ ուժեղ եք և հաստատուն, համոզված եմ, որ կկատարեք ձեր ընտրությունը և Հայաստանի Հանրապետության համար կբացեք նոր էջ»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ ժողովրդի ընտրությունը հստակ արձանագրվելու է:

Նա ևս մեկ անգամ մանրամասն ներկայացրեց, թե ինչպես քաղաքացին պետք է ճիշտ ընտրություն կատարի՝ խուսափելու անվավեր քվեաթերթիկներից:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը