Մամուլ 5 տարի առաջ - 10:11 18-06-2021

Փաշինյանը երեկ խիստ զայրացել է. թիմը տապալել է առաջադրանքը․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է եղել իր թիմակիցների վրա հրապարակում տապալված հանրահավաքի համար։ Բանն այն է, որ անգամ ամբողջ վարչական ռեսուրսի պայմաններում հրապարակում հավաքվածների թիվը շատ քիչ էր, ինչն էլ զարացրել է Փաշինյանին։

Եվ հենց այս հանգամանքն է նաև պատճառ դարձել, որ 20։00-ի փոխարեն հանրահավաքը մեկնարկեց 20։30-ին, որպեսզի կարողանային մարդկանց ավտոբուսներով բերել հանրահավաքների, սակայն դա էլ չի օգնել։ Ամենից շատ Փաշինյանը զայրացել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի վրա, ում վստահված է եղել մարդկանց հավաքագրումը, սակայն նա տապալել է իր աշխատանքը։ Մինչ հանրահավաքի մեկնարկը ՔՊ-ականներն այս ու այն կողմ էին վազում, փորձում մի կերպ իրավիճակը հարթել։

Իսկ հավաքագրումները ակնհայտ էր. մարզպետներին, պաշտոնյաներին հրահանգված է եղել կոնկրետ թիվ ապահովել, և բոլոր պատասխանատուներից ցուցակներ են ունեցել, տեղում էլ ներկա-բացակա արել։ Սակայն անգամ սպառնալիքների, աշխատանքը կորցնելու վտանգի առջև կանգնելով՝ շատերն այդպես էլ չեն եկել հրապարակ, իսկ եկողներից շատերն էլ, ամեն դեպքում, Փաշինյանին չեն ընտրելու։

Արդեն այսօր այդ նույն վայրում տեղի կունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը. տեսնենք՝ ինչ ներկայություն կունենա ընդդիմությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում