Արտաքին 5 տարի առաջ - 20:43 17-06-2021

Բայդենը Պուտինին տվեց այն ոլորտների ցուցակը, որոնք չպետք է ենթարկվեն կիբերհարձակումների

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին տվել է այն հիմնական ոլորտների ցուցակը, որոնք չպետք է ենթարկվեն կիբերհարձակումների: Այն ներառում է պաշտպանական արդյունաբերությունը, էներգետիկ և ֆինանսական հաստատությունները։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Bloomberg-ին:

Գործակալության թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է 16 կետանոց ցուցակ: Այն ներառում է քիմիական արդյունաբերությունը, մանրածախ վաճառքը, կապի ոլորտը, կարևոր արդյունաբերությունները, ամբարտակները, առողջապահական և արտակարգ իրավիճակների ծառայությունները, գյուղատնտեսությունը/սննդամթերքը, տեղեկատվական տեխնոլոգիաները, միջուկային օբյեկտները, պետական ​​գործակալությունները, տրանսպորտային և ջրային օբյեկտները:

Հունիսի 16-ին Ժնևում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Միացյալ նահանգների ղեկավարների հանդիպումը: Բանակցությունները բաղկացած էին երկու մասից՝ նեղ և ընդլայնված ձևաչափով: Ընդհանուր առմամբ՝ հանդիպումը տևել է մոտ 4,5 ժամ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի