Ներքին 5 տարի առաջ - 15:24 15-06-2021

Կառուցողականության և դրական դաշտը Փաշինյանի համար չէ. Թաթուլ Հակոբյան

Այսպիսի ատելություն և անհանդուրժողականություն, միմյանց ոչնչացնելու մոլուցք չեմ հիշում նախընտրական որևէ ժամանակահատվածում:

Այս մասին Ալիք Մեդիայի իր սյունակում գրել է Թաթուլ Հակոբյանը:

Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին է պարտական իր վերադարձն ակտիվ քաղաքականություն հնարավոր սեղմ ժամկետում ապահովելու հարցում:

«Կառուցողականության և դրական դաշտը Փաշինյանի համար չէ: Ավելի քան 70 տոկոս քվե ստացած քաղաքական ուժը կարող էր գիծ քաշել անցյալի ու ներկայի միջև և խոսել Հայաստանի ապագայից ոչ թե նախընտրական այս ժամանակահատվածում, այլ 2018-ի ապրիլից, երբ Հայաստանի ժողովուրդը իրեն էր տվել ապագայի այդ քվեն»,- գրել է Թաթուլ Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը չդարձավ քաղաքական և պետական գործիչ: Իշխանության երեք տարիներին նա մնաց ընդդիմություն արդեն նախկին, մերժված իշխանություններին:

«Փաշինյանն հասկանում էր, որ Քոչարյանին պատժելը, Խաչատուրովին ձերբակալեը, Լավրովին խելք սովորեցնելը լուրջ բարդություններ էին ստեղծում նաև հայ-ռուսական հարաբերություններում, սակայն նախկիններին բանտեր տանելու նրա խելագար երջանկությունը ավելի կարևոր էր, քան պետությունն ու պետականությունը»,-գրել է Թաթուլ Հակոբյանը:

Ամփոփելով սյունակը՝ Թաթուլ Հակոբյանը նկատում է, որ Փաշինյանից ու Քոչարյանից անդին ընտրություն, այնուամենայնիվ, կա, որքան էլ «փաշինյանականներն» ու «քոչարյանականները» հակառակը քարոզեն: Ընտրություններին մասնակցում են 26 քաղաքական ուժեր և միավորներ: Նրանցից մի քանիսի խորհրդարան անցնելը կարող է փրկություն լինել Հայաստանի համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում