Արտաքին 5 տարի առաջ - 14:20 15-06-2021

Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսության արդյունքը նրանց համար կդառնա անցաթուղթ դեպի ԵՄ. Բորել

Եվրամիությունը հաստատել է, որ Սերբիան և Կոսովոն կկարողանան մտնել միության մեջ միայն իրենց հարաբերությունները նորմալացնելուց հետո՝ ԵՄ միջնորդությամբ բարձր մակարդակի երկխոսության արդյունքում: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի բանակցությունների հերթական փուլի մեկնարկից առաջ:

«Մեզ սպասվում են ոչ հեշտ բանակցություններ: Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը և դրա արդյունքները երկու կողմերի համար կդառնան անցաթուղթ դեպի եվրոպական ապագա,- ասել է նա:- Առանց այդ երկխոսության տնտեսական առաջընթացն ու բարգավաճումը տարածաշրջանում կխաթարվեն»:

Բորելը հատուկ ընդգծել է, որ իրեն շատ հաճելի է անցկացնել Բելգրադի և Պրիշտինայի հերթական հանդիպումը այն պահին, երբ Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է ԵՄ-ի հետ համագործակցության հարցը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի