Սպորտ 5 տարի առաջ - 01:08 14-06-2021

ԵՎՐՈ-2020. Նիդերլանդների ընտրանին հաղթեց Ուկրաինային

Շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

1-ին տուրից հետո ամբողջական է նաև C խմբի մրցաշարային աղյուսակը: 2-րդ խաղում Նիդերլանդների հավաքականը գերդրամատիկ խաղում 3-2 հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ կեսի 7-րդ րոպեին Վեյնալդումը առաջ մղեց տանտերերին: 7 րոպե անց հոլանդացիների առավելությունը կրկնապատկվեց. աչքի ընկավ Վեգհորսթը: Ուկրաինան խաղավերջում ակտիվացավ ու 4 րոպեում 2 գնդակ խփեց. 75-րդ ու 79-րդ րոպեներին աչքի ընկան Յարմոլենկոն ու Յարեմչուկը: Սակայն Դեպայն ու ընկերները հաղթանակ կորզեցին. 85-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Դումֆրիսը՝ 3-2:

Այս խաղից հետո C խմբում Ավստրիան ու Նիդերլանդներն ունեն 3-ական միավոր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում