Խոսք 5 տարի առաջ - 11:57 13-06-2021

Փաստորեն այդ կարգախոսով կասկածի տակ է դրվում Հայաստանի ապագան․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Միայն «Ապագա Կա» կարգախոսի համար ՔՊ-ին ոչ միայն չի կարելի ընտրել, այլև որպես հանցագործ կառույց պետք է արգելել։

Նման պրակտիկա կա Թուրքիայում, երբ ժամանակին որոշ կուսակցությունները լուծարվում էին, իսկ կուսակցության անդամներին տարիներով արգելում զբաղվել քաղաքական եւ հանրային գործունեությամբ։

Հանցագործ կառույցի մասին օրենք կա նաեւ Միացյալ Նահանգներում ու դատապարտվում են կառույցի բոլոր անդամներն, առանց հաշվի առնելու նրանց անձնական մեղսագործության չափը։

Հիմա գանք այդ կարգախոսի ուղերձին։ Փաստորեն այդ կարգախոսով կասկածի տակ է դրվում Հայաստանի ապագան, այսինքն գոյության հեռանկարն ու փորձում են համոզել, որ հույս կա, որ ապագա ունենանք, այսինքն մխիթարում են, որ շատ չհուսահատվենք։ Ու այդ կասկածը հանրության մեջ տարածում է իշխող կուսակցությունը, որն ըստ դիրքի գիտի իրերի իրական վիճակը։

Պարզ է չէ, որ մենք չենք կարող կարգախոս վերցնել մի բան, ինչն ինքնիստինքյան կա, այլ վերցնում ենք մի բան, ինչը ցանկանում ենք որ լինի, այսինքն դրա լինելությունը հարցականի տակ է, մենք էլ կոչ ենք անում դրան հավատալ ու աշխատել այդ ուղղությամբ։

Նման կարգախոսը հուսալքության եւ արտագաղթի տրամադրություններ է տարածում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում