Սպորտ 5 տարի առաջ - 01:03 13-06-2021

Եվրո-2020․ Բելգիան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ

Շարունակվում է Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրը։ Այսօր խաղադաշտ դուրս եկան B խմբի թիմերը։

Առաջին խաղում Ֆինլանդիայի հավաքականը անակնկալ հաղթանակ տարավ Դանիայի ընտրանու նկատմամբ, իսկ ահա երկրորդ խաղն ավարտվեց առանց անակնկալների։ Բելգիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի ընտրանու նկատմամբ՝ 3-0 հաշվով։

Երկու գնդակներն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում․ նախ աչքի ըկավ Ռոմելու Լուկակուն, իսկ հետո՝ փոխարինման դուրս եկած Տոմա Մենյեն։ Իսկ ահա երկրորդ խաղակեսի վերջում կրկին աչքի ընկավ Լուկակուն՝ ձևակերպելով հադիպման վերջնական հաշիվը․ նշենք, որ նա աչքի ընկավ Մենյեի փոխանցումից հետո։

Առաջին տուրից հետո Բելգիան և Ֆինլանդիան ունեն երեքական միավոր, իսկ Ռուսաստանն ու Դանիան իրենց ակտիվում դեռ միավորներ չունեն։ Բելգիան խմբի առաջատարան է՝ լրացուցիչ ցուցանիշներով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է