Ավելին 5 տարի առաջ - 20:02 12-06-2021

G7-ի առաջնորդների լուսանկարը մեմ է դարձել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լուսանկարը, որը կանգնած է G7-ի իր գործընկերների հետ, սոցցանցերի օգտատերերի կողմից բազմաթիվ հումորային գրառումների առիթ է դարձել, որոնք պետությունների ղեկավարներին նմանեցրել են «խաղալիք-ֆիգուրների»: Այս մասին հաղորդում է The Hill-ը:

Խմբային լուսանկարն արվել է Մեծ Բրիտանիայում G7 գագաթնաժողովի առաջին օրը: Լուսանկարում մասնակիցները կանգնած են միմյանցից հեռավորության վրա՝ հետևելով սոցիալական հեռավորության պահպանման պահանջին։

Սոցցանցերի օգտատերերը լուսանկարը զվարճալի են համարել և այն վերածել են մեմերի: Ոմանք նշել են, որ լուսանկարում պատկերված մարդիկ կարծես խաղալիք-ֆիգուրների հավաքածու լինեն, երգչախումբ կամ փոփ երաժշտական խումբ:

Հունիսի 11-13-ը Մեծ Բրիտանիայում անցկացվում է G7-ի ավանդական գագաթնաժողովը: Հանդիպումը տեղի է ունենում Կորնուոլ թերակղզու Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Կարբիս առողջարանային քաղաքում: G7-ի երկրների ղեկավարներից բացի մասնակցում են նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը:

Ավելի վաղ Եվրոպական խորհուրդը հայտարարել էր, որ G7-ի գագաթնաժողովում Ռուսաստանի թեման կդառնա հիմնականներից մեկը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից