Արտաքին 5 տարի առաջ - 23:55 11-06-2021

G7 երկրները որոշել են 1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ հատկացնել ողջ աշխարհի համար

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները գագաթնաժողովում, ինչպես սպասվում, կհայտարարեն ավելի աղքատ երկրներին 1 միլիարդ դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութեր հատկացնելու մասին: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիան կտրամադրի պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափ: Իշխանությունները նախատեսում են դրանցից 5 միլիոնը նվիրաբերել մինչև սեպտեմբերի վերջ, մնացած 95 միլիոնը՝ հաջորդ տարվա ընթացքում, ասել է Ջոնսոնը: Ըստ նրա, պատվաստանյութերի 80% -ը բաշխվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX մեխանիզմի միջոցով, որը ստեղծվել է աղքատ երկրներին պատվաստանյութեր տրամադրելու համար:

Ջոնսոնը հույս է հայտնել, որ G7- ի մնացած երկրները նույնպես նման պարտավորություններ կստանձնեն, նշելով, որ դա թույլ կտա «պատվաստել աշխարհը մինչև հաջորդ տարվա վերջ և արդյունավետ կերպով վերականգնվել կորոնավիրուսից հետո»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին