Արտաքին 5 տարի առաջ - 14:17 11-06-2021

Սիրիայում ռուս զինվորականները ոչնչացրել են խոշոր ահաբեկչական խմբավորման առաջնորդներին

Սիրիայի Իդլիբ գավառում ռուս զինվորականները սպանել են «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» (ՀԹՇ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներին: Այս մասին հայտնում է «Վոենկորի ռուսկոյ վեսնի»-ի Telegram ալիքը:

Հարվածը հասցվել է մեքենային, որում եղել են ՀԹՇ պաշտոնական ներկայացուցիչ Աբու Հալիդ Շամին, ՀԹՇ մեդիա-թևի ղեկավար Աբու Մուսաբ Հոմսին և ևս երկու գրոհային:

Ահաբեկիչներին հայտնաբերել են, երբ նրանք այցելել են խմբավորման անցակետերից մեկը: Նրանց գտնվելու վայրը հաջողվել է պարզել «հետախուզական նորագույն տեխնիկական միջոցների շնորհիվ, որոնք փորձարկվում են» Արաբական Հանրապետությունում:

ՀԹՇ-ն ունի մի քանի հազար գրոհային:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին