Արտաքին 5 տարի առաջ - 16:10 10-06-2021

Երկու դատական կարգադրիչներին սպանած Սոչիի հայազգի բնակչին մեղադրանք է առաջադրվել

Կրասնոդարի երկրամասի հարցերով Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Սոչիի 60-ամյա բնակչի դեմ, որը հունիսի 9-ին ձերբակալվել էր երկու դատական ​​կարգադրիչների սպանությունից հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՔԿ տարածաշրջանային քննչական վարչությանը:

Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 295 հոդվածով («Ոտնձգություն արդարադատություն իրականացնող անձանց կյանքի նկատմամբ») և 30-րդ հոդվածի 3-րդ, 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ»):

Հրաձգության ժամանակ նաև վիրավորվել է մի կազմակերպության աշխատակից, որը մասնակցել է ինքնակամ կառույցի քանդմանը: Կրասնոդարի երկրամասի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել քրեական գործի քննությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում