Ներքին 5 տարի առաջ - 23:31 09-06-2021

Նախընտրական քարոզարշավ. օր 3-րդ

Այսօր՝ ընտրական քարոզարշավի 3-րդ օրվա ընթացքում, քաղաքական ուժերը հանդիպումներ են ունեցել մայրաքաղաքի և մարզերի բնակիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում կուսակցությունները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը և ,իհարչկե, չեն մոռացել միմյանց մասին «սենսացիոն» բացահայտումներ անել:

Մասնավորապես, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ հայտարարեց, որ հանձնարարել է պաշտոնապես փոխանցել իր առաջարկն ադրբեջանական կողմին, ըստ որի՝ Աշոտ Փաշինյանը պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով: «Հանկարծ չմտածեք, որ սա միակ գործիքակազմն է և հուսահատ քայլ է՝ մեր գերիների հարցը լուծելու համար։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում, ես չեմ ուզում այդ աշխատանքը գնահատել, որովհետև այս թեմայով մի բան ավել ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել»,- ասել էր նա։ Իլհամ Ալիևի պատասխանը Փաշինյանի չի ուշացել. Hraparak.am-ի փոխանցմամբ, Ալիևն իր մոտ է կանչել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավար Ալի Նագիևին և հանձնարարել օպերատիվ կապի միջոցով հայկական կողմին փոխանցել հետևյալը, որ «գարեջուր վաճառողի փոխարեն ինքը պատրաստ է հայկական կողմին հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Էդ ո՞ր համապատասխան մարմնին ա հանձնարարել Աշոտիկի փոխաակումը, մենք Արտգործնախարարություն ունե՞նք, ո՞վ ա նախարարի պաշտոնակատարը, փոխնախարար էլ չկա»:

Սերժ Սարգսյանի թիմակից Դավիթ Հարությունյանն «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկինների ժամանակ բանակում զինվորը կոնֆետի կռիվ էր տալիս, ասաց, որ շատ դժվար է արձագանքել գործող վարչապետի զառանցանքներին, բայց կասի. «Նա մարդ է, ով ընդհանրապես չի հասկանում ՝ ինչ է նշանակում Զինված ուժեր, նա մարդ է,որը կարծում է, որ զինված ուժերի հիմնական սկզբունքը ելակն է։ Իմ ասածը ամենևին չի նշանակում, որ մեր զինվորները եղել են սոված։ Իհարկե, բանակում ռեստորանային սնունդ չի մատուցվում, բայց այն,ինչ նա ասում է, զառանցանքից բացի այլ ձևով ես ուղղակի չեմ կարողանում բնութագրել»:

Դաշինքի մեկ այլ անդամ Էդուրադ Շարմազանովն էլ ընտրողներին ասաց, որ Նիկոլի իշխանության վերարտադրումը հղի է նոր պատերազմներով, նոր տարածքային կորուստներով, նոր զոհերով ու նոր գերիներով, իսկ իրենց իշխանության գալը հղի է միայն բանակցությունների միջոցով երկարաժամկետ խաղաղություն ապահովելու։ «Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի հետ որևէ կապ չունի։ Եթե դու ընդունում ես, ու դեմարկացիան ու դելիմիտացիան պիտի արվի Խորհրդային միության քարտեզներով, սաղ աշխարհը գիտի, որ ԼՂԻՄ-ը եղել է Խորհրդային Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ ի՞նչ, կապիտուլյանտը ասում է՝ Ղարաբաղի հարցը սենց լուծում ու տալիս ենք Ադրբեջանի՞ն։ Բա էլ հայրենիքը տալը ո՞նց է լինում։ Ասում է՝ դե այնտեղ տարին քանի ամիս ձյուն է, էլ ի՞նչ պահենք, դե Արագածի գագաթը տարին 12 ամիս ձյուն է, էդ էլ տվեք թուրքին։ Որ ասում եմ էս մարդը տվող է,զարմանում եք։ Մարդը խոսում է շինելուց, արա, սաղ կյանքդ տվող ես եղել »,- նշել է Էդուարդ Շարմազանովը։

«Մեր տունը Հայաստանն է»-ի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը խոստացավ իշխանության գալուց հետո բացել Փաշինյանի բոլոր գաղտնի համաձայնագրերը՝ հայտարարելով, որ եթե իրենց հաջողվի իշխանության գալ, ապա 24 ժամ հետո հայ հասարակությունը կիմանա այն ամենը, ինչ նրանից թաքցրել է ներկայիս իշխանությունը։ Պատգամավորը, մասնավորապես, ակնարկեց Ադրբեջանին միջանցք տրամադրելու և տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու հարցը։ «Մարդիկ կստանան հետևյալ հարցերի պատասխանները՝ ի՞նչ համաձայնագրեր են ձեռք բերվել ու ի՞նչ հասկանալ դրանց տակ»,- ասաց քաղաքական գործիչը։ Նա նաև տեղեկացրեց, որ իրենց քաղաքական ուժը կապ է հաստատել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի հետ, եւ կազմակերպության ղեկավարությանը հայտարարվել է, որ իշխանության գալուց հետո «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը կկազմակերպի պատժիչ գործողություն Հայաստանի տարածք ապօրինաբար ներխուժած ինտերվենտների դեմ։

Նախընտրական քարոզարշավի օրն ամփոփվեց Սերժ Սարգսյանի հրապարակած «սկանդալային» ձայնագրությունը, որ իրեն ուղարկել էին «բարի մարդիկ» և որում Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ 2018 թվականի մայիսի 12–ին Սոչիում հանդիպել է Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ ու, իրեն գժի տեղ դնելով, տապալել է Արցախի հարցի հայանպաստ լուծման տարբերակը՝ այդպիսով երկիրը տանելով պատերազմի ու կապիտուլյացիայի: Դրանից առաջ Սարգսյանը բացատրեց, որ թեև սպառնացել էր Փաշինյանի ընտանիքի մասին ձայնագրություն հրապարակել, բայց ինքը նման բան չի անի, «դա իրենը չէ»։ Սերժ Սարգսյանը փաստեց նաև, որ կապիտուլյանտն այդպես էլ որևէ փաստ չներկայացրեց իր՝ կազինո գնալու հերյուրանքի մասին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»