Ներքին 5 տարի առաջ - 14:51 09-06-2021

Արագածի գագաթին տարին 12 ամիս ձյուն է, էդ էլ տվեք. Շարմազանով


Նիկոլի իշխանության վերարտադրումը հղի է նոր պատերազմներով, նոր տարածքային կորուստներով, նոր զոհերով ու նոր գերիներով։Այս մասին քիչ առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը։

«Մեր իշխանության գալը հղի է միայն բանակցությունների միջոցով երկարաժամկետ խաղաղություն ապահովելու։ Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված այս կապիտուլյանտի հիմար առաջարկին։ Ես, որպես պատմաբան, արդեն նշել եմ, որ ու դավաճանություն է Խորհրդային միության քարտեզներով դեմարկացիա ու դելիմիտացիա անել։ Որովհետև այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի։ Եթե դու ընդունում ես, ու դեմարկացիան ու դելիմիտացիան պիտի արվի Խորհրդային միության քարտեզներով, սաղ աշխարհը գիտի, որ ԼՂԻՄ-ը եղել է Խորհրդային Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ ի՞նչ, կապիտուլյանտը ասում է՝ Ղարաբաղի հարցը սենց լուծում ու տալիս ենք Ադրբեջանի՞ն։ Բա էլ հայրենիքը տալը ո՞նց է լինում։ Որ ասում եմ էս մարդը տվող է,զարմանում եք։ Ասում է՝ դե այնտեղ տարին քանի ամիս ձյուն է, էլ ի՞նչ պահենք, դե Արագածի գագաթը տարին 12 ամիս ձյուն է, էդ էլ տվեք թուրքին։ Այդ մարդու ասածի մեջ ոչ տրամաբանություն կա, ոչ ծրագիր։ Կա ղժղժոց, աղմուկ ու քաոս»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է