Արտաքին 5 տարի առաջ - 10:50 09-06-2021

Բլինկենն ասել է, թե ինչ թեմաներ են քննարկվելու Բայդենի և Էրդողանի հանդիպմանը

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների քննարկումը լինելու է երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի և Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Թուրքիան, Բլինկենի կարծիքով, «շատ առումներով ... չի գործում այնպես, ինչպես պետք է գործի ՆԱՏՕ-ի դաշնակիցը: Խոսքը մասնավորապես Ռուսաստանից S-400-ներ (զենիթահրթիռային համակարգեր) գնելուն է վերաբերում:

Բացի դրանից, նրա կարծիքով, Թուրքիան «խորապես անհանգստացնող» գործողություններ է ձեռնարկել Արևելյան Միջերկրական ծովում: «Մենք ուրախ էինք, որ նա կասեցրել է որոշ գործողություններ, այդ թվում՝ հեռացրել իր նավերն այն ջրերից, որը Կիպրոսն իր բացառիկ տնտեսական գոտու մի մասն է համարում»,- ասել է Բլինկենը:

«Մենք նաև լուրջ մտահոգություններ ունենք Թուրքիայում մարդու իրավունքների, լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: Նրա խոսքով, ԱՄՆ նախագահը հնարավորություն կունենա այս բոլոր հարցերն անմիջականորեն քննարկելու Էրդողանի հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը