Ներքին 5 տարի առաջ - 09:48 09-06-2021

Ոստիկանության զորքերի 43 ծառայողներ հետմահու պարգևատրվել են

Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ներկա են եղել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, բարձրաստիճան սպաներ, զոհված ոստիկանների հարազատներ, ծառայողներ։

Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերի այս զորամասից զոհվել է 43 ծառայող։ Նրանք զոհվել են Շուշիի մատույցներում։

Բացման խոսքով հանդես է եկել զորամասի հրամանատարի տեղակալ Արտաշես Մուղնեցյանը։ Հայտարարվել է մեկ րոպե լռություն, հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Ոստիկանության զորքերի 43 ծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ», «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով, որոնք հանձնվել են ծնողներին, երեխաներին ու կանանց։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում