Սպորտ 5 տարի առաջ - 12:24 08-06-2021

Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում

Այս մասին հայտնում է մարզաձևի ՀՀ ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի թիմերը:

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին «Արաքս» - «Միկա» մարզահամալիրում։

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել առաջնությունն անցկացնել չելենջ - մրցաշարերի տեսքով․ հավաքականները հանդես կգան 5-6 թիմերից բաղկացած խմբերում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում