Ներքին 5 տարի առաջ - 23:45 07-06-2021

Առողջապահության նախարարությունը դարձյալ հերքում է «թաքցրած դիերի» մասին տեղեկությունը

Անդրադառնալով «թաքցրած դիերի» մասին համացանցում շրջանառվող լուրերին, ՀՀ առողջապահության նախարարությունը դարձյալ հերքում է «թաքցրած դիերի» մասին սուտ տեղեկությունը:

«Հարազատները, լրատվամիջոցները և պատգամավորներ շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունեցել շրջել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» բոլոր մասնաճյուղերով և մանրակրկիտ ծանոթանալ թե՛ դիերի և մասունքների պահման պայմաններին, թե՛ դրանց հաշվառման գործընթացին և թվաքանակին՝ անձամբ համոզվելով, որ հնչած մեղադրանքը պարզապես հերյուրանք է, և որ «200 թաքցրած» դիակի մասին խոսք լինել չի կարող: Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ սուտ տեղեկատվություն տարածելուց և որդեկորույս ծնողներին լրացուցիչ ցավ պատճառելուց»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում