Արտաքին 5 տարի առաջ - 15:47 07-06-2021

Գախարիան դավաճան է, իսկ նրա կուսակցությունը իմ նախագիծը չէ. Իվանիշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունից հեռանալուց հետո առաջին անգամ մեկնաբանել է երկրում տեղի ունեցող գործընթացները: Իվանիշվիլին ասել է, որ Գեորգի Գախարիայի կուսակցությունը իր նախագիծը չէ:

«Հանրությանը հայտնի է, որ սատելիտ, պսևդոընդդիմադիր կուսակցությունների ստեղծումը Վրաստանում տարիներ շարունակ եղել է արատավոր պրակտիկա: Սակայն ես երբեք նման բան չեմ արել, և 2011 թվականից մինչև քաղաքականությունից իմ վերջնական հեռացումը ես չեմ վիրավորել վրաց հասարակությանը՝ ստեղծելով որևէ պսևդոկուսակցություն: Ավելին, բացառվում է, որ ես դա անեմ քաղաքականությունից հեռանալուց հետո»,- ասել է Իվանիշվիլին հայտարարության մեջ, որը տարածել են լրատվամիջոցները:

Միլիարդատերը Գեորգի Գախարիային անվանել է դավաճան, որի հետ համագործակցությունն այժմ նրա համար անընդունելի է:

«Փետրվարին Գեորգի Գախարիան դավաճանել է սեփական թիմին: Ամենակարևորը՝ դա եղել է ուղիղ դավաճանություն սեփական պետության նկատմամբ: Իրավունքի և օրենքի գերակայությունը ցանկացած պետության անկյունաքարն է»,- ասել է Իվանիշվիլին:

Միլիարդատիրոջ խոսքով, քաղաքականությունից իր հեռանալուց հետո պետությունը «շարունակում է կայուն կերպով գործել»: Նա նշել է, որ «Վրացական երազանքը» ուժեղ և միասնական թիմ է, որը սիրում է երկիրը, ունի արժեքներ և պաշտպանում է իր պետական շահերը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում