Արտաքին 5 տարի առաջ - 09:55 07-06-2021

Չավուշօղլուն ՆԱՏՕ-ին հորդորել է չվախենալ Ռուսաստանից գնված Ս-400-ներից

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ֆրանսիական L'Opinion թերթի իր սյունակում դիմել է ՆԱՏՕ-ին՝ հորդորելով Հյուսիսատլանտյան դաշինքի համար սպառնալիք չհամարել Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ): «Ս-400 հրթիռները ՆԱՏՕ-ի անվտանգության համար որևէ վտանգ չեն ներկայացնում: Թուրքիան մտադիր է Ս-400-ների հարցին մոտենալ իրատեսության տեսանկյունից և կառուցողական երկխոսության հիման վրա»,- գրել է նա:

Մոսկվան և ԱնկարանՍ-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիր են կնքել 2017 թ.: Թուրքիայի որոշումն առաջացրել է ԱՄՆ-ի դժգոհությունը, քանի որ վերջինս ՆԱՏՕ-ի ղեկավարն է, որի կազմում մտնում է նաև Թուրքիան: Բացի դրանից՝ Վաշինգտոնը բացառել է Թուրիքային հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում