Ավելին 5 տարի առաջ - 23:45 06-06-2021

Netflix-ը գնել է «սկոպինյան մոլագարի» մասին՝ Սոբչակի ֆիլմը

Netflix -ը գնել է լրագրող Քսենիա Սոբչակի՝ «սկոպինյան մոլագար» Վիկտոր Մոխովի մասին ֆիլմի իրավունքները: Այս մասին ինքը՝ Սոբչակը, հայտնել է Esquire Russia ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մինաևի հետ նամակագրության մեջ Instagram- ում:

2000 թվականին Սկոպին քաղաքում Վիկտոր Մոխովը առևանգել էր 14 և 17 տարեկան երկու աղջիկների և պահել նկուղում գրեթե չորս տարի: Մոխովը սոված և առանց լույսի էր պահում նրանց, մարմնական վնասվածքներ էր հասցնում: Աղջիկներին պատահաբար հաջողվել էր գրություն ուղարկել, և 2004 թվականի մայիսի 4-ին նրանք ազատ արձակվեցին: Մեկ տարի անց Սկոպինի շրջանային դատարանը Վիկտոր Մոխովին դատապարտեց խիստ ռեժիմի գաղութում 17 տարվա ազատազրկման, հետագայում այդ ժամկետը կրճատվեց՝ դառնալով 16 տարի 10 ամիս:

Ազատվելուց հետո Մոխովը հարցազրույց է տվեց Քսենիա Սոբչակին, որում հայտարարել է նաև իր զգացմունքների մասին զոհերից մեկի նկատմամբ և ցանկություն հայտնել «օգնել» երկրորդ զոհին՝ հղիանալու հարցում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը