Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 18:20 06-06-2021

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է «սատկած առյուծի վրա հեծած» իր լուսանկարի պատմությանը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է «սատկած առյուծի վրա հեծած» իր լուսանկարի պատմությանը։

«Դա եղել է Տանզանիայում, եղել եմ մի շատ-շատ համաշխարհային անուն ունեցող մարդու հրավերով։ Նախագահ չեմ եղել, նախագահությունից հետո է եղել, 10, թե 11 թիվն էր։ Իր ընտանիքի հետ անց եմ կացրել այնտեղ 1 շաբաթ։ Եվ ասեմ, որ այս վերջին 10, տասնքանի տարիների ընթացքում շատ և շատ նման կարգի հետաքրքիր անուն ունեցող, մեծ հաջողությունների հասած մարդկանց հետ շփման մեծ մակերես ունեմ։ Տարբեր տեղերում հանդիպում ենք, ոչ թե որսի, որսի մի անգամ է եղել, տարբեր տեղերում հանդիպում ենք, ինչ-որ․․․ հետո ես եմ հրավիրում, իրենք են գալիս։ Եվ այդ շփումը հնարավորություն է տալու ինձ շատ լուրջ ներդրումային հոսքեր ապահովել Հայաստան», - հունիսի 5-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Նոր-Նորք վարչական շրջանների քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Քոչարյանը։

Հունիսի 4-ին ՔՊ-ականների վարչապետի թեկնածու, իմքայլական վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Հովտաշատ համայնքում փոքրաթիվ հավաքի ժամանակ թափահարել էր Քոչարյանի՝ «առյուծի վրա հեծած» լուսանկարը և ասել, որ վերջինս «մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ»։

«Ես զգում եմ, որ արդեն մեր ժողովրդի մի զգալի մասը մեզ արդեն որպես իշխանություն է ընկալում։ Եվ այնպիսի հարցեր են տալիս, որոնք իրականում պետք է ուղղված լինեին գործող իշխանությանը», - հավելել է Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործչի խոսքերով՝ նման հարցերի պատասխանները տալու փոխարեն, Փաշինյանն իր նկարով է քայլում։ «Իմ նկարով է քայլում [Փաշինյանը]։ Հիմա եթե ավտոգրաֆ է ուզում, խնդրեմ, կարամ մակագրեմ, ամսի [հունիսի] 21-ին՝ տենց ավտոգրաֆով», - եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը