Ավելին 5 տարի առաջ - 10:06 06-06-2021

Սալվադորը նախատեսում է բիթքոյնը օրինական վճարման միջոց դարձնել

Սալվադորը, ամենայն հավանականությամբ, կդառնա առաջին երկիրը, որը Bitcoin-ը կդարձնի վճարման օրինական եղանակ: Ապագա պլաններով կիսվել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Այս մասին հաղորդում է CNBC-ն:

«Հաջորդ շաբաթ ես Կոնգրես կներկայացնեմ մի օրինագիծ, որը Bitcoin-ը կդարձնի օրինական վճարման համակարգ», - ասել է Բուքելը Bitcoin 2021 համաժողովի համար նկարահանված տեսանյութում:

Նախագահը վստահ է, որ կարճ ժամանակում կկարողանա նոր աշխատատեղեր ստեղծել: Բացի այդ, կրիպտոարժույթի օրինականացումը, ըստ Բուկելի, շատ քաղաքացիների համար կապահովի ֆինանսական ներդրումների հասանելիություն:

Ավելի վաղ բիթքոինի գինը իջել էր 40 հազար դոլարից: Շաբաթվա ընթացքում կրիպտոարժույթն ընկավ 31%-ով: Անկումը սկսվել է այն բանից հետո, երբ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր, որ իր ընկերությունն այլևս չի վաճառի էլեկտրական մեքենաներ բիթքոիններով: Նույնը տեղի ունեցավ նաև այն լուրերից հետո, թե Չինաստանը արգելել է ֆինանսական հաստատություններին ծառայություններ տրամադրել կրիպտոարժույթի պահպանման և կառավարման համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը