Ավելին 5 տարի առաջ - 18:00 06-06-2021

Ըստ գիտնականների՝ բիբերի մեծ չափսը կարող է բարձր ինտելեկտի մասին վկայել

Ջորջիա նահանգի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները կապ են հայտնաբերել բիբերի չափսի և մարդու ինտելեկտի միջև։ Համապատասխան հաշվետվությունը հրապարակվել է Cognition ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 18-ից 35 տարեկան 500 կամավոր, որոնց խնդրել են մտածողության, ուշադրության և հիշողության վերաբերյալ թեստեր հանձնել: Պարզվել է, որ մեծ «բազային» բիբեր ունեցող մարդիկ ավելի լավ արդյունք են գրանցել, քան գիտափորձի փոքր բիբերով մասնակիցները:

Գիտնականների կարծիքով, այս կապը կարելի է բացատրել նրանով, որ մեծ բիբեր ունեցող մարդկանց մոտ ինտելեկտի և հիշողության հետ կապված հատվածում ուղեղի գործունեության մակարդակն ավելի բարձր է։

Այսպիսով, մասնագետները եկել են այն եզրակացության, որ բիբի չափսը կարող է ոչ միայն վկայել գրգռվածության կամ հյուծվածության մասին, այլև ինտելեկտի անհատական ​​տարբերությունների ցուցիչ լինել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է