Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 22:44 04-06-2021

Դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել. Կապառոս (տեսանյութ)

Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ այսօր, Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
(հարցեր Կամո Հովհաննիսյանին)

- Խորվաթիա-Հայաստան հանդիպումից հետո մամուլում տարածվեցին լուրեր, ըստ որոնց, Ձեր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թոփ առաջնությունների մի քանի ակումբներ: Արդյո՞ք Ձեր հետ կապ հաստատել են և ինչ հեռանկար ունեք ապագայի վերաբերյալ:

-Այս նորության մասին ես նույնպես իմացել եմ մամուլից, հանդիպումից հետո: Բնականաբար, ոչ մի նորություն, ոչ մի նոր բան չեմ կարող ասել:

-Դուք, որպես փորձառու ֆուտբոլիստ և հավաքականի ավագներից մեկը, ինչպե՞ս եք գնահատում մեր նորեկների կատարած աշխատանքը և ելույթները Խորվաթիայի դեմ խաղում:

-Շատ լավ, որովհետև միանգամից երևաց թարմություն, հատկապես երկրորդ խաղակեսում, երբ փոփոխություններ կատարվեցին, թիմը նոր շունչ առավ, առաջին խաղակեսում մեծ ծավալի աշխատանք կատարելուց հետո: Մնացած առումներով կոլեկտիվը շատ լավն է, միմյանց աջակցում են, իսկ կատարած աշխատանքի մասին ավելի ստույգ կարող է պատասխանել մարզիչը:

(հարցեր Խոակին Կապառոսին)

-Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումը, չնայած որ ընկերական էր, բավականին լարված ստացվեց և ֆուտբոլիստները մեծ ջանքեր գործադրեցին: Արդյո՞ք թիմը հասցրել է վերականգնվել Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ:

-Այո, թիմը վերականգնվել է և այս խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել: Մեր նպատակն էր, ի սկզբանե, այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ:

-Դատելով լուսանկարներից և տեսանյութերից հավաքականի ճամբար են ժամանել հավաքականի առաջատար նախկին ֆուտբոլիստներ Լևոն Պաչաջյանը և Յուրա Մովսիսյանը: Արդյո՞ք մարզիչը հասցրել է ծանոթանալ նրանց հետ և որքանո՞վ է այդ աջակցությունն օգնում հավաքականին:

-Իհարկե մենք ճանաչում ենք այդ տղաներին և հրավիրել ենք թիմ, որովհետև նրանք կարող են օգտակար լինել մեր տղաներին իրենց կողքը լինելով: Ֆուտբոլիստների մասին կարող եմ ասել, որ այն խաղացողները, որոնք դաշտ դուրս կգան, իրենց լավագույնս կդրսևորեն և շատ օգտակար կլինեն թիմին:

-Վարազդատ Հարոյանը, չնայած վնասվածքի, հրավիրվել է հավաքական, սակայն չի մասնակցել Խորվաթիայի դեմ հանդիպմանը: Արդյո՞ք նա պատրաստ կլինի վաղվա հանդիպմանը թե այդպես էլ չկարողացավ ապաքինվել վնասվածքից:

-Պետք է բարձր գնահատել Վարազդատի նվիրվածությունը: Իր թիմի վերջին խաղում նա վնասվածք ստացավ, սակայն միացավ թիմին և տղաների հետ ժամանեց այստեղ: Բնականաբար, այժմ նա ավելի լավ վիճակում է, քան այն օրերին, երբ միացավ թիմին: Մենք չենք շտապելու, վաղը դեռ կտեսնենք արդյոք նա կկարողա դաշտ դուրս գալ, բայց, ի սկզբանե, նա դժվար թե կարողանա մասնակցել այս խաղին:

<iframe width="500" height="193" src="https://www.youtube.com/embed/OhhGvO-ZI_U" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի