Արտաքին 5 տարի առաջ - 20:50 04-06-2021

Բրիտանիան կոչ է արել պատասխանատվության ենթարկել Պրոտասևիչի հետ հարցազրույցի ձայնագրման մասնակիցներին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ նրանք, ովքեր կապ են ունեցել Մինսկում ձերբակալված Ռոման Պրոտասևիչի հետ հարցազրույցի նկարահանման հետ, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է Twitter- ի իր միկրոբլոգում:

«Անցած գիշեր պարոն Պրոտասևիչի հետ անհանգստացնող հարցազրույցը ակնհայտորեն ստիպողաբար էր արված և անազատության մեջ։ Բելառուսում պետք է դադարեցվեն մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության պաշտպանների հետապնդումները: Նրանք, ովքեր մասնակցել են նկարահանումներին և ճնշմանը [Պրոտասևիչի վրա], պետք է պատասխանատվության ենթարկվեն», - գրել է Ռաաբը:

NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչի հետ հարցազրույցը եթեր էր դուրս եկել նախորդ օրը՝ հունիսի 3-ին: Հարցազրույցի ավարտին հաղորդավար Մարատ Մարկովը հաղորդեց, որ այն տևել է 4,5 ժամ, և նյութերի մի մասը չի հայտնվել եթերում:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան