Ներքին 5 տարի առաջ - 12:44 04-06-2021

Պատգամավորները հարկատուներից են աշխատավարձ ստանում, և մեկն ամեն օր աշխատում է, մյուսը բացակա է, դա նորմա՞լ է. վեճ ԱԺ-ում

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթում մատնանշեց, թե ինչպիսի վիճակի է ասել պետական համակարգը, որ բյուջետային քննարկումներին ԱԳ նախարարությունից որեւէ փոխնախարար չի ներկայանում։ Ապա «Իմ քայլի» պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վրդովված ելույթ ունեցավ՝ պետության կործանումը երազողներին կոչ անելով զինվել համբերությամբ, որովհետև նման բան չի լինելու։

«Շատ ես խոսում»,-տեղից բղավեց Միքայել Մելքումյանը։

Ապա Վարդանյանը դիմեց «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանին․ «Պարոն Աբովյան, վերջին անգամ ԲՀԿ-ականները ե՞րբ են մասնակցել պետաիրավական հանձնաժողովի նիստին։ Խորհրդի նիստերին ե՞րբ եք մասնակցել։ Ժողովուրդը պետք է հասկանա, թե ով է ԱԺ-ում աշխատում, իսկ ով է ժամանցով զբաղվում»։ Արման Աբովյանը հարցադրմամբ պատասխանեց․ «Ինչի՞ց եք այդպես ջղայնացել, ձեզ այդպես ջղայնացած չեմ տեսել։ Նախ, եթե հասկանալի չի, կրկնեմ, որ պատերազմից հետո ձեր բերած օրակարգերը չեն համապատասխանում իրականությանը։ Գայինք ձեր հետ ի՞նչ քննարկենք, արտադրական կանե՞փը․․․չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ, թե որտեղ ու ինչին մասնակցենք։ Շատ մեծ հարց է, թե ով, որտեղ և ինչ ժամանց է անում»։

Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին հարցադրում արեց՝ պատգամավորները հարկատուներից են աշխատավարձ ստանում, և մեկն ամեն օր աշխատում է, մյուսը բացակա է, դա նորմա՞լ է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում