Արտաքին 5 տարի առաջ - 19:49 03-06-2021

Թուրքիան 2 միլիարդ դոլար է կորցրել՝ Ռուսաստանի հետ կապի դադարեցման պատճառով

Թուրքիան գնահատել է զբոսաշրջության կորուստները Ռուսաստանից թռիչքների արգելքի պատճառով: Զբոսաշրջային գործակալությունների միության տարածաշրջանային ներկայացուցիչների խորհրդի համաձայն՝ ապրիլի 15-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում կորուստները կկազմեն ավելի քան 2 միլիարդ դոլար:

Միևնույն ժամանակ, խորհրդի նախագահ Ֆերիտա Տուրգուտը նշել է, որ ռուս զբոսաշրջիկները վստահ չեն հունիսի 21-ին սահմանափակումների վերացման հարցում և կարող են չեղյալ հայտարարել ամրագրված շրջագայությունները:

Զբոսաշրջիկների հյուրանոցների ասոցիացիայի ղեկավար Բյուլենթ Բյուլբյուլօղլուն իր հերթին ասել է, որ ոլորտի ներկայացուցիչները հույս ունեն, որ հուլիսին կվերսկսվեն թռիչքները: Նա շեշտել է, որ Թուրքիայի հիմնական մրցակիցները դեռ ամբողջությամբ չեն վերսկսել զբոսաշրջիկներ ընդունել:

Բյուլբյուլօղլուն կարծում է, որ գլխավորն այն է, որ հնարավորինս արագ ավարտվի բնակչության պատվաստումը: Այն երկրները, որոնք հաջողությամբ իրականացնում են այն, առավելություններ ունեն զբոսաշրջության ոլորտում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին