Արտաքին 5 տարի առաջ - 15:43 02-06-2021

Բելառուսը դիմել է Լիտվային նախկին նախագահին հարցաքննելու խնդրանքով

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Էդուարդ Սկուրատը հաղորդել է, որ Բելառուսը դիմել է Լիտվային այդ երկրի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսին հարցաքննելու խնդրանքով: Ենթադրվում է, որ նրան կանչելու են հարցաքննության որպես վկա Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի բնակչության ցեղասպանության վերաբերյալ քրեական գործով:

Բելառուսական հետաքննության վարկածով՝ Վալդաս Ադամկուսը այլ անունով ծառայության է անցել որպես «Մինսկի մսագործ» Անտանաս Իմպուլևիչուս-Իմպուլենասի հանձնակատար, այնուհետև թաքնվել է Գերմանիայի տարածքում:

Սկուրատը նաև հաղորդել է, որ գլխավոր դատախազությունը դիմել է Լիտվային՝ քրեական գործով իրավական օգնություն տրամադրելու խնդրանքով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը