Արտաքին 5 տարի առաջ - 12:30 01-06-2021

Վրաստանը բացել է ցամաքային սահմանները

Վրաստանը երեքշաբթի՝ հունիսի 1-ին, բացել է ցամաքային սահմանները, որոնք փակվել էին անցյալ տարվա մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Այս մասին հաղորդում է COVID-19-ի դեմ պայքարի հանրապետական համակարգող խորհրդի մամուլի ծառայությունը:

«Հունիսի 1-ից ցամաքային սահմանները բացելու մասին որոշում է ընդունվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ միջգերատեսչական համակարգող խորհրդի շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն պարզաբանել էր, որ սահմանի հատումը հնարավոր կլինի պատվաստումների ամբողջական ընթացքի ավարտը հաստատող փաստաթղթի առկայության կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի դեպքում, որն արվել է ոչ շուտ, քան երկիր ժամանելուց 72 ժամ առաջ: 2021 թ. փետրվարի 1-ից Վրաստանը հանել է միջազգային չվերթների սահմանափակումները, որոնք նախկինում ներդրվել էին կորոնավիրուսի պատճառով: Արգելքը գործել է 10 ամիս: Մարտի 1-ից երկիրը բացել է սահմանները ռուսների համար:

Վրաստանը սահմանակից է Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը