Ներքին 5 տարի առաջ - 15:57 31-05-2021

Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվելն անինքնավստահության դրսևորում է. Լիլիթ Մակունց

Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվելն անինքնավստահության դրսևորում է:

Նա նշեց, որ նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերի հռետորաբանությունը խստացել է, երբեմն դուրս է գալիս պարկեշտության շրջանակից, իսկ Փաշինյանի ագրեսիվ հայտարարությունը՝ քաղաքական ընդդիմախոսների ատամները փշրելու մասին, պետք է հասկանալ փոխաբերական իմաստով:

«Երկրի ներսում մենք թշնամիներ չունենք և չենք փնտրում: Մենք զբաղված ենք երկրի անվտանգության ապահովման հարցով: Եթե ընդդիմախոսներն իսկապես փոխվել են, եթե այդքան ուժեղ են, ապա չպետք է վախենան ճշմարտության աչքերին նայելուց»,-ասաց Մակունցը:


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի