Ներքին
Տեսանյութ
1 ժամ առաջ
Ներքին
Տեսանյութ
2 ժամ առաջ
Daily Caller-ը, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Դեյվիդ Աշերին, հայտնել է, որ Ուհանի լաբարատորիայի համաճարակաբաններից մեկի կինը մահացել է կորոնավիրուսից նախքան վարակի տարածումը՝ 2019 թվականի դեկտեմբերին:
Աշերը շեշտել է, որ այս դեպքը մատնանշում է մարդկանց շրջանում վարակի տարածման նախնական հնարավորությունը: Ըստ նրա՝ Չինաստանի իշխանությունները մեկ ամիս շարունակ թաքցրել են կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը, ինչը պատճառ է դարձել վարակվման դեպքերի քանակի ավելացման:
Ավելի վաղ ամերիկյան մեկ այլ հրատարակություն` The Wall Street Journal-ը հայտնել է, որ Ուհանում համաճարակաբանության ինստիտուտի երեք աշխատակիցներ 2019 թվականին վարակվել են կորոնավիրուսով: Նրանք բոլորը կորոնավիրուսի հետազոտման միևնույն խմբից են եղել և ունեցել են նույն ախտանշանները: