Ավելին 5 տարի առաջ - 21:55 30-05-2021

Ենթադրաբար նախկին ոստիկանը կրակ է արձակել անծանոթ աղջկա ուղղությամբ

Եկատիրինբուրգում մի մարդ իր բնակարանի պատշգամբից կրակել է մեքենաների և անցորդների ուղղությամբ:

Ինչպես հայտնում է Mash տելեգրամ-ալիքը, դեպքը տեղի է ունեցել Բորոդին 31 հասցեում:

Մեկ այլ տելեգրամյան ալիք՝ Baza-ն հայտնում է, որ նախնական տվյալների համաձայն՝ կրակողը Սերգեյ Բոյկովն է, ով նախկինում եղել է ՆԳՆ-ի աշխատակից:

Նշվում է նաև, որ կրակելու հետևանքով որովայնի հատվածում ծանր վիրավորում է ստացել մի աղջիկ և ոտքի շրջանում Ռոսգվարդիայի սպա:

Ոչ պաշտոնական տվյաներով՝ կրակողը գտնվել է չորրորդ հարկում: Հայտնում են նաև, որ նա դեռ բերման չի ենթարկվել և շարունակում է իրականացնել բռնի գործողություններ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է