Ավելին 5 տարի առաջ - 21:49 30-05-2021

Թբիլիսիում նշվել է ավանդական սայաթնովյան «Վարդատոնը»

Սկսած 1914 թվականից յուրաքանչյուր տարվա գարնան վերջին կիրակի օրը նշվում է սայաթնովյան «Վարդատոնը»: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ծաղիկներ են խոնարհում Սայաթ-Նովայի շիրմին նրա արվեստով հմայված բոլոր մարդիկ:

Ինչպես հայտնում է Արմենպրեսը, այս տարի տոնակատարությանը փոքր-ինչ այլ ձևաչափով է տեղի ունեցել: Այն մեկնարկել է Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանից, որտեղից վարդերով և ծաղկեպսակներով հասարակությունը շարժվել է դեպի սուրբ Գևորգ եկեղեցի:

Քայլարշավին մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Հարություն Հայրապետյանը և Լևոն Զարգարյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ. Ադամյանի թատրոնի գեղ. ղեկավար Արմեն Բայանդուրյանը, բազմաթիվ գրողներ, մշակութային և հասարակական գործիչներ: Նրանց առաջնորդել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Իսկ եկեղեցում կիրակնօրյա պատարագը մատուցել է հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Պատարագի վերջում նա նշել է Սայաթ-Նովայի արվեստի անգնահատելի արժեքի մասին, որի շուրջ մշտապես համախմբվել են երկու երկրների ներկայացուցիչները: Պատարագից հետո ներկաները վարդեր և ծաղիկներ են խոնարհել մեծն աշուղի շիրմին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը