Ավելին 5 տարի առաջ - 19:10 30-05-2021

Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիների վերաբացումը.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցության Ապարանի գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում տարածաշրջանի հաղորդակցման ուղիների գործարկման հարցին։

Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների հարցում կողմերի միջև որոշակի հստակություն, տեսակետների մոտարկում չկա։ «Դա ապագայի հարց է։ Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիները։ Խոսքը Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղիները վերաբացելու մասին է»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, հավելելով, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ԱՊՀ մի շարք համաձայնագրերում ունեն հատուկ կարծիքներ, վերապահումներ, և կա տարբերակ, որ այդ վերապահումներն ուղղակի հետ կանչվեն, եթե համաձայնություն կայանա, որպեսզի միջազգային, ԱՊՀ կանոններով բեռնափոխադրումներ տեղի ունենան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի