Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:36 28-05-2021

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Վանաձորում։

Նա հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

Գրասենյակի ֆեյսբուքյան էջը հրապարակել է այդ ճակատամարտի պատմության ու կարևորության վերաբերյալ տեղեկատվություն.

«Խաղաղություն տրվում է այն ազգերին, որոնք գիտեն արժանապատվորեն պայքարել դրա համար:

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱ՝

Թուրքական բանակի երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս և գրավել Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ անուղղելի հետևանքներ: Թիֆլիսում և շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը, բացի այդ, Թիֆլիսում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:

Մայիսի 22-ին Կորպուսի սպայակույտը Դիլիջանում ժողով է հրավիրում և սկսում համոզել Նազարբեկյանին գնալ Ղարաքիլիսա ու հանձնվել թուրքերին: 4-րդ կորպուսի հրամանատար, կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանը հայտարարում է, որ ինքը հրաժարվում է ենթարկվել այդ հրամանին։

«Ես չեմ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայու արյուն ունի իր երակներում՝ թող իմ հետևից գա»։

Նշվում է, որ ըմբոստացած կապիտանին է միանում պորուչիկ Գարեգին Տեր- Հարությունյանը՝ Նժդեհը... Մի քանի օր Ղարաքիլիսայի բնակչությունը դաժան սովի ու զենքի պակասի պայմաններում դիմագրավում էր թուրքերին, մինչև մայիսի 24-ին իր զորքով վրա հասավ Գարեգին Նժդեհը։ Լոռեցու համար Նժդեհը փրկիչ էր, ու մարդիկ հավատացին նրան։

Նժդեհը գրում է.

«Ստանալով այդ հրամանագիրը՝ զորամասս կենտրոնացավ հայոց եկեղեցու բակում: Վայրկյանների ընթացքում տարածվեց Ղարաքիլիսա վերադառնալու լուրը, և եկեղեցու շուրջը խռնվեց ժողովուրդը: Եկել էին ճամփու դնել մեզ: Սպայակույտի համհարզը կարդաց Երևանից ստացված հեռախոսագիրը՝ Սարդարապատում հայ զենքի ունեցած հաջողության մասին: Քիչ անց՝ հայտնվեց Զորավար Նազարբեկյանը, խոր հուզումով հաղորդեց ազգի պահանջը՝ երեք օր ժամանակ տալ Երևանին, որ կարողանա հաշտություն կնքել թուրք հրամանատարության հետ, ապա մի քանի խոսքով օրհնեց մեր զորքին: Գնալով հուզումը կխորանար: Եկեղեցում վաղուց էր սկսվել ժամերգությունը- զանգերի ղողանջը, միացած երգեցողության, տխրորեն կարձագանքեր հեռուները: Պետք էր երկու խոսք ասել մեկնելու պատրաստ զորամասին, և հատկապես ժողովրդին:

Դեռ խոսքս չէի վերջացրել, երբ հայացքս հանդիպեց ծերունի զորավարի հայացքին- արցունք կար նրա աչքերի մեջ: Լալի՛ս էին, լալիս էին բոլորը: Ինձ էլ խեղդել սկսեց արցունքը.... կամավորները բռնեցին դեպի Ղարաքիլիսա երկարող ճամփան»։ Չնայած պարտությանը և նահանջին՝ Ղարաքիլիսայի հերոսամարտը անգնահատելի նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Գարեգին Նժդեհը հետագայում գրում է, որ «առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խ. Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությունը և հիմքը դրեց Հայկական պետության»։

Ի վերջո, այս ճակատամարտը մեծ նշանակություն ունեցավ, քանի որ թուրքերը մեծ կորուստներ կրեցին և այլևս չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ, այլ փոխեցին ուղղությունը դեպի Շուլավեր-Թիֆլիս»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը