Ավելին 5 տարի առաջ - 23:05 27-05-2021

Անջելինա Ջոլին և Սվետլանա Ալեքսիևիչը զրուցել են Բելոռուսում տիրող իրավիճակից

Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին զրուցել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի հետ:

Հանդիպումը կազմակերպել է «Մշակութային համերաշխության հիմնադրամը» Amnesty International-ի հետ համատեղ: Զրույցը տևել է մոտ երկու ժամ:

Ըստ հանդիպման կազմակերպիչների՝ Ջոլին խոստովանել է, որ տպավորված է Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» վեպով, որը կարդացել է վերջերս:

Զրույցի ընթացքում նրանք քննարկել են անչափահաս քաղբանտարկյալների հարցը: Հաղորդվում է, որ Ջոլին մտահոգություն է հայտնել Գրոդնոյում երեխաների հոսպիսը ճնշումների ենթարկելու կապակցությամբ: Ալեքսիևիչը կիսել է Ջոլիի կարծիքը և վերհիշել է, թե ինչպես է Բելոռուսի դատարանը տարեսկզբին 17-ամյա Նիկիտա Զոլոտարևին դատապարտել 5 տարվա ազատազրկման՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում