Ներքին 5 տարի առաջ - 20:46 27-05-2021

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ծագող բոլոր խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վիճելի հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով ու պատրաստ է աջակցել բանակցությունների գործընթացին, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի ու ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարի միջև հեռախոսազրույցից հետո։

«Կայացավ կարծիքների ու հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ենթատեսքտում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ գնահատականների օգտակար փոխանակում։ Ռուսաստանյան կողմից հաստատվեց կողմերին ուղղված կոչը՝ ծագող բոլոր խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն հայտնել էինք. մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց