Ավելին 5 տարի առաջ - 19:20 26-05-2021

Արքայազն Ուիլյամը ապշած է Օփրա Ունիֆրիի հետ արքայազն Հարիի նոր հարցազրույցից

Ըստ Us Weekly ամսագրի ներքին աղբյուրի՝ արքայազն Ուիլյամին զարմացրել է եղբոր խոստովանությունը՝ Օփրի Ունիֆրիի հետ նոր հարցազրույցի ժամանակ: Ուիլյամը քննադատել է եղբոր՝ արքայազն Հարիի վարքը, գտնելով, որ Հարին հարազատների հետ խնդիրների մասին պետք է խոսեր ընտանիքի հետ և ոչ թե վավերագրական ֆիլմում, որը դիտել է գրեթե ամբողջ աշխարհը: Ֆիլմը՝ «Իմ անտեսանելի կողմը», թողարկվել է Apple Tv+ հարթակում:

«Հոգեկան առողջությունը լուրջ խնդիր է: Սակայն Ուիլյամը չի կարողանում հասկանալ Հարիի չհանդուժող վերաբերմունքը հարազատների հանդեպ»,- հայտնել է ամսագրի ներքին աղբյուրը:

Վավերագրական ֆիլմաշարում արքայազն Հարին Օփրա Ունիֆրիին պատմել է,որ մոր մահից հետո հարազատներից օգնություն չի ակնկալել, քանի որ նրանք Հարրին մենակ են թողել թե՛ սեփական ապրումների և թե՛ մամուլի ճնշումների առաջ:

Արքայազնը խոստովանել է նաև, որ մոր մահից հետո չարաշահել է ալկոհոլը և տառապել տագնապային ապրումներից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում