Խոսք 5 տարի առաջ - 14:10 26-05-2021

Մեդիայի 90 տոկոսը կողմնապահ մոտեցում ունի․ Սերգեյ Բագրատյան

ԱԺ հերթական նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ մեդիայի 90 տոկոսը կողմնապահ մոտեցում ունի երևույթներին և հասարակությանը տալիս է միակողմանի ինֆորմացիա։

«Եթե Հանրային հեռուստաընկերությունը գոնե հնարավորինս փորձում է անաչառ պահել եթերը, ապա նույնը չէի ասի որևէ այլ հեռուստաընկերության վերաբերյալ, որտեղ անպայման կա որոշակի շահերի և որոշակի խմբերի նկատմամբ հստակ վերաբերմունք, բնականաբար ֆինանասական կոնկրետ միջոցների, պատվիրված նյութերի իմաստով»,- ասաց նա և հավելեց, որ Հանրային հեռուստաընկերությունը չի կարող չեզոքացնել մնացած բոլոր հեռուստաալիքների ճնշումը հանրության վրա։

Պատգամավորը նաև նշեց, որ հանրության վրա բացարձակ ճնշում կա, որը, ցավոք սրտի, հաճախ չի ծառայում պետական շահերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում