Արտաքին 5 տարի առաջ - 14:39 24-05-2021

Երեխաների և դեռահասների պատվաստման նպատակահարմարությունը

Ըստ ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի՝ գրեթե մեկ շաբաթում COVID-19-ի դեմ 12-ից 15 տարեկան շուրջ 600.000 երեխա է պատվաստվել:

Միևնույն ժամանակ, և՛ մասնագետները, և՛ ծնողները շարունակում են քննարկել երեխաների և դեռահասների պատվաստվելու անհրաժեշտության հարցը:

Բավարար չէ՞ արդյոք երեխաներին պաշտպանելու համար մեծահասակների պատվաստումը և կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերումը

Այն ենթադրությունը, թե երեխաներին կարելի է պաշտպանել մեծահասկաների կոլեկտիվ իմունիտետով, սխալ է:

Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում մեծահասակների և երեխաների քանակն այնքան շատ է, որ հնարավոր չէ միայն մեծահասկաների ձեռք բերած կոլեկտիվ իմունիտետով երեխաներին պաշտպանել և վարակի շղթան կոտրել:

Եթե դեռահասների ու երեխաների շրջանում հիվանդությունը հաճախ չի հանդիպում և մահացության տոկոսը բարձր չէ, ապա նրանք ռիսկային խմբից դու՞րս են գտնվում

Ապակողմոնորոշող է այն պնդումը, թե երեխաներն ու երիտասարդները հիվանդության ծանր ընթացք չեն ունենում:

Ըստ Գերմանիայի կրթության և հետազոտության նախարարության՝ երեխաները գրեթե մեծահասկաների հաճախականությամբ են վարակվում, բայց ավելի հազվադեպ են հիվանդանում, քան մեծահասակները:

Նախարարության կայքում կարդում ենք նաև, որ տարիքային նմանատիպ տարբերակում գոյությունի ունի նաև այլ վարակիչ հիվանդությունների դեպքում, ինչը բացատրվում է նրանով, որ երեխաների և դեռահասների իմունային բջիջները տարբեր կերպ են արձագանքում վարակի հարուցիչներին:

Տարիքի հետ իմունային համակարգը կարծես թե պակաս արդյունավետությամբ է գործում:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ այս ուղղությամբ դեռևս բավականաչափ հետազոտություններ չեն արվել հստակ եզրահանգումներ կատարելու համար:

Ռիսկային չէ՞ արդյոք երեխաներին և մեծահասակներին նույն նյութերով պատվաստելը

Այս հարցը բազմաթիվ երկրներում դեռևս քննարկման փուլում է, բայց մի բան հստակ է՝ մինչև 12 տարեկան երեխաների դեպքում անթույլտարերի է մեծահասակաների համար նախատեսված պատվաստանյութերի օգտագործումը:

Որոշ ընկերությունների պատվաստանյութեր ունեն նաև երեխաների համար նախատեսված պատվաստանյութ, որը տարբերվում է իր բաղադրությամբ և հատուկ չափաբաժնով:

Ըստ մասնագետների ՝ երեխաների իմունային համակարգը պատվաստանյութերին այլ կերպ է արձագանքում, քան դեռահասներինն ու մեծահասակներինը, հետևաբար անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի և նրա դեղաչափի ուսումնասիրություններն ու որոնումները դեռ շարունակվում են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում