Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 11:20 24-05-2021

Մխիթարյանի գոլը Ռոմային Եվրագավաթային ուղեգիր պարգևեց. տեսանյութ

Իտալիայի Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանի վերջին հատվածը դրամատիկ ստացվեց: Ռոման, որ մինչև վերջ եվրոպական գոտում էր, կարող էր սայթաքել, սակայն վերջին տուրում 2-2 հաշվով ավարտեց խաղը Սպեցիայի դեմ ու նվաճեց Կոնֆերենցիալ լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

Ուղեգիր տվող գոլը 85-րդ րոպեին խփեց Հենրիխ Մխիթարյանը: «Ռոման» գրավեց 7-րդ տեղը՝ 62 միավորով:

Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը դարձավ 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

«Դժվար տարի էր բոլորիս համար, բայց մենք արեցինք առավելագույնը։ Ես հաջորդ տարիներին ցանկանում եմ Ռոմային տեսնել որքան հնարավոր է բարձր դիրքերում, քանի որ երկրպագուներն ու քաղաքն արժանի են դրան»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

<iframe width="860" height="484" src="https://www.youtube.com/embed/P7Mc09gjqWc" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ