Ներքին 5 տարի առաջ - 15:58 22-05-2021

Զբոսաշրջիկներ ընդունելու ՀՀ-ի պատրաստակամությունը բարձր գնահատականի է արժանացել

Ուրալի տուրիզմի ասոցիացիայի նախագահ Միխայիլ Մալցևը երեք օր Հայաստանի զբոսաշրջային ոլորտին ծանոթանալուց հետո կիսվել է իր տպավորություններով։ Մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ Մալցևը հայտնեց, որ Հայաստան է եկել Ուրալի տուրիստական օպերատորների և լրագրողների հետ՝ ծանոթանալու հյուրանոցների, տուրիստական գործակալությունների աշխատանքին և ընդհանրապես զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակին։

Նա բարձր է գնահատել կորոնավիրուսային համաճարակից հետո զբոսաշրջիկներ ընդունելու Հայաստանի պատրաստակամությունը, և ոլորտի ներկայացուցիչների աշխատանքը։

«Կատարյալ պատրաստակամություն, հյուրանոցները նույնպես պատրաստ են զբոսաշրջիկներ ընդունել, պատշաճ ներկայացված են բոլոր տեսարժան և գեղատեսիլ վայրերը, ուր կարող են այցելել զբոսաշրջիկները»,- ընդգծեց Մալցևը։

Մալցևը տեղեկացրեց, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հունիսի 10-ից Եկատերինբուրգ-Երևան չվերթներ կբացի երկու շաբաթը մեկ ռեժիմով, այն կարող է զբոսաշրջության զարգացման համար մեծ խթան հանդիսանալ։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ իր հերթին նշեց, որ Ուրալի երկրամասը Հայաստանի համար շատ կարևոր զբոսաշրջային շուկա է, և շատ կարևոր էր նման ճանաչողական այցելությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում