Ավելին 5 տարի առաջ - 22:42 21-05-2021

Ռումինայի նախկին նախագահներից Չաուշեսկու հազվագյուտ ինքնաթիռը վաճառքի է հանվել

Համաձայն CNN-ի՝ Ռումինիայում աճուրդի է հանվել ինքնաթիռ, որը պատկանել է երկրի վերջին բռնապետին՝ Նիկոլայ Չաուշեսկուն:

Rombac 1-11 տեսակի հազվագյուտ ինքանթիռը ազգային մշակութային ժառանգություն է, հետևաբար նոր սեփականատերը այն չի կարող դուրս բերել երկրի սահմաններից:

Աճուրդում ինքնաթիռի մեկնարկային գինը 25 հազար եվրո է:

Ինքնաթիռը ունի 119 նստատեղ: Այն օգտագործվել է նախագահի կողմից 1986-1989 թվականներին: Օդանավը կառուցվել է Ռումինիայում՝ բրիտանական լիցենզիայով:

Միևնույն ժամանակ աճուրդի է հանվել մեկ այլ ինքնաթիռ, որն օգտագործել է Ռումինայի նախագահ Իոն Իլիեսկին, ով իշխանության է եկել Չաուշեսկու մահապատժից հետո:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում