Ավելին 5 տարի առաջ - 13:04 21-05-2021

Հարազատները հուղարկավորության ժամանակ կռվել են դագաղի վրա և ընկել գերեզմանափոսը. տեսանյութ

Կամերունում հարազատները հուղարկավորության ժամանակ կռվել են դագաղի վրա։ Այս մասին հայտնում է Pulse պարբերականը ։
Տեսանյութում, որը նկարահանել Է ականատեսներից մեկը, երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ, հավաքվածների բղավոցների ներքո, բարձրանում դագաղի վրա։

Այնուհետև մի քանիսը ընկնում են պատրաստի գերեզմանափոսը և պայքարը շարունակում այնտեղ: Նրանցից մի քանիսի ձեռքին բահեր կամ փայտեր են եղել։ Ծեծկռտուքի ժամանակ նկարահանված կադրերը Instagram-ում տեղադրել է նիգերիացի օգտատեր lindaikejiblogofficial-ը:
Պատճառը, թե ինչու է թաղման արարողության ժամանակ կռիվ սկսվել, չի նշվում: 2019 թվականին հաղորդվել էր, որ Պերուում հուղարկավորության ժամանակ ներկաներից մեկը սայթաքել և գերեզմանափոսն է ընկել: Ընկնելու ժամանակ նա տապալել է դագաղը և փչացրել վերջինսի կափարիչը։ Դրանից հետո փոսի մեջ ստիպված են եղել իջնել ևս մի քանի ներկաներ, որոնք փորձել են շրջել դագաղը և թույլ չտալ՝ հանգուցյալի՝ այնտեղիս դուրս գալը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում