Արտաքին 5 տարի առաջ - 10:30 21-05-2021

Չինաստանը շտապ մարդասիրական օգնություն է տրամադրելու Պաղեստինին

ՉԺՀ միջազգային համագործակցության զարգացման պետական վարչությունը Պաղեստինին հրատապ մարդասիրական օգնություն է տրամադրելու՝ Իսրայելի հետ հակամարտության արդյունքում առաջացած ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար:

«Մենք աջակցություն կցուցաբերենք՝ վիրավոր բնակիչներին բժշկական ծառայություններ մատուցելով և անօթևան մնացածներին տեղակայելով»,- նշվում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ արդեն ուժի մեջ է մտել Իսրայելի և «Համասի» միջև հրադադարի ռեժիմը: Ավելի վաղ ՄԱԿ-ի գործադիր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դրական էր գնահատել Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների ձեռք բերած հրադադարի մասին համաձայնագիրը: Նրա խոսքով, իրավիճակի կայունացումից հետո անհրաժեշտ է սկսել խաղաղ գործընթաց Մերձավոր Արևելքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը